Life.panorama.am-ը հարցազրույց ունի երգչուհի Մաշա Մնջոյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
- Մաշա, վերջերս կատարեցիք Ռոբերտ Ամիրխանյանի «Երեւան» երգը, որը տարիներ առաջ կատարել էր Անահիտ Մանուկյանը: Դուք այս երգին նոր կյանք ասես տվեցիք: Նաեւ Էդգար Էլբակյանի «Ալիքներ» երգը նորովի ներկայացրիք: Կպատմե՞ք այս երկու երգերի մասին:
- «Երեւանը» սիրել եմ դեռ փոքրուց, միշտ ցանկանում էի, որ այն ես էլ կատարեմ, եւ երբ առաջարկ եղավ Երեւանի տոնին երգելու, որոշեցի, որ հենց այդ երգը պետք է ներկայացնեմ, որը մինչ այդ երգել էի «Երգ երգոցի» շրջանակում: Ինչ վերաբերվում է «Ալիքներ»-ին, այն կատարելու առաջարկը ստացա Ստեփան Ղամբարյանից, ով Էդգար Էլբակյանի ընկերն է եղել: Այդ երգը երբեք չէի լսել, բայց հիմա չկա մի օր, որ չլսեմ, քանի որ այն իսկապես դիպել է սրտիս: Հուսամ, որ հանդիսատեսը եւս հավանել է այն իմ կատարմամբ:
- Մաշա, արդեն նոր բենդ ունեք: Ինչպե՞ս ստացվեց, որ դադարեցրիք «Imagine band»-ի հետ համագործակցությունը:
- Ինչպես ասում են, յուրքանչյուր սկիզբ ունի նաեւ վերջ: Հենց այդ նույն տրամաբանությամբ մեկ տարի միասին աշխատելուց հետո դադարեցրիք մենք համագործակցությունը, որից հետո ստեղծվեց իմ նոր բենդը: Հավաքված են վեց տաղանդավոր տղաներ, որոնց հետ հետաքրքիր ստեղծագործական կյանք ենք ծավալում:
- Այժմ ընթանում է «Հայատանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանը: Հետեւո՞ւմ եք մրցույթին, նաեւ ունե՞ք ֆավորիտ մասնակից:
- Այո, հետեւում եմ նախագծին, քանի որ իմ շատ լավ ընկեր Ռոբերտ Քոլոյանը եւս մասնակցում է այդ մրցույթին, նա Սոֆի Մխեյանի թիմում է: Բնականաբար, թող ինձ ներեն բոլորը, բայց ես նրան եմ սատարում, եւ ուզում եմ նրան տեսնել հաղթողի տիտղոսում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև` Արտոյի դեպքում երբեմն լինում էին խոսքեր, որոնք գիտակցությունից դուրս էին. Մերի Մնջոյան