▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թող գան, ասեն՝ մենք փոքրուց երազել ենք լկտի դառնանք․․․ Ծեծի քավորն Ավինյանն է․․․»

«Թող գան, ասեն՝ մենք փոքրուց երազել ենք լկտի դառնանք․․․ Ծեծի քավորն Ավինյանն է․․․»․  Գլխավոր պատասխանատուն Ավինյանն է ու ՔՊ-ն․ Գևորգ Ստեփանյան

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Երևանի Նոր Նորքի իշխանամետ թաղապետի և նրա ոհմակի խուլիգանության` Արթուր Չախոյանին ծեծելու նպատակը հանրության ուշադրությունը մոտ 300 միլիոն դրամով ԻԲՐ վերանորոգված, բայց իրականում չվերանորոգված և «ժամկետնանց» մանկապարտեզի խայտառակ պատմությունից հանրության ուշադրությունը շեղելն է, որի վերանորոգումը կատարում է քայլիստամերձ մի ընկերություն...
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը և բլոգեր Արթուր Չախոյանը շատ կարևոր հարցեր են բարձրաձայնում և բացահայտում են ահռելի գումարների վատնման և մսխման դեպքեր...»:

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած խուլիգանությունը ոչ միայն հանցագործություն է, այլ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգի դրսևորումն է։ Արժեհամակարգ, որտեղ վիրավորանքը, ատելությունը, բռնությունը, սուտն ու կեղծիքը պետության կառավարման հիմնական գործիքներն են։ Եվ այս ամենին աջակցում է «բարեփոխված» իրավապահ համակարգը, ով շարունակում է մնալ իշխանության քաղաքական կամակատարը։
Եվրոպական արժեքներով ժողովրդավարություն քարոզող իշխանությունը Հայաստանը վերածում է միջնադարյան լակոտակրատիայի, ինչից ազատվելն է միայն առկա խնդիրների լուծման ուղին»:

***

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի գրառումը. «Գյումրու քաղաքապետի ընտրություններից հետո ՔՊ-ականներն ու արևմտյան գրանտներով սնվողները վայնասուն էին դրել, աղմկում էին, թե իբր Գյումրիում կրիմինալն է հաղթել։ Այդ ժամանակ ասում էինք, որ ձեզանից բեթար կրիմինալ այս երկրում չկա։ Այսօր արդեն մասնագիտությամբ Վազգենի եղբայր աշխատող Արամ Զավենիչի ու յուր կուսակիցների շնորհիվ հայ հանրությունը հերթական անգամ տեսավ, թե իրականում ինչ տեսք ունի խուժանապետությունը, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ինչպիսի խուլիգանական պահվածք կարող են դրսևորել չինովնիկները ու ինչպես կարող են այդ ամենն արդարացնել արևմտամետի դիմակի տակ հանդես եկող ակտիվիստներն ու իբր իրավապաշտպանները։
Ու զավեշտն այն է, որ կաբինետում 15 հոգով ընդդիմադիր ակտիվիստ ծեծող թաղապետի կուսակացությունը Եվրադաշինք անունով մասնակցում էր Գյումրու ավագանու ընտրություններին ու իբր եվրոպական արժեքներ էին քարոզում։
Այդ ժամանակ էլ էինք ասում, որ սրանք իրականում եվրաթուրքական դաշինք են՝ թուրքական բարքերով։ Հիմա արդեն ժամանակն է, որ վերջ տան եվրոպամետ երևալու ձևականություններին ու հայտարարեն, որ իրենք իրականում թուրքական բարքերի ջատագովներ են։ Որ իրականում իրենց նպատակը Հայաստանը թուրքական քաղաքական բարքերով վիլայեթ սարքելն է։ Թուրքիայի Մեջլիսում ամիսը մեկ Նոր Նորքի թաղապետի պես ընդդիմադիր են ծեծում։
Ի վերջո, քաղաքական դաշտը պետք է զուլալվի, եվրոպամետ կոչվածները պետք է միավորվեն ՔՊ-ի հետ ու առաջիկա ընտրություններում հանդես գան «Թուրքական դաշինք» անունով»:

***

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արժեհամակարգային տոտալ խեղում է գնացել մեր հասարակության մեջ, ծեծը դարձել է սովորական մի բան, որը կիրառվում է հանրային վայրերում, առանց որևէ քողարկման: Թաղապետարանում տեսախցիկների առաջ հանգիստ ծեծում են, քրեակատարողական հիմնարկում մտնում խուց ծեծում են ու ասում դա հատուկ միջոց էր, որը օրինական է, ոստիկանության բաժնում ծեծում են ու ասում տենց բան չի եղել:
Ծեծը նորմալ չի, ու պետական մակարդակով նորմալիզացիան ուղղակի անընդունելի է: Ուժի կիրառումը ապացույց է, որ որևէ ինստիտուտ, մարմին իր տեղում չէ, և այդտեղ օգնության է գալիս բիրտ ուժը՝ ծածկելու համար այն աղաղակող բացերը, որոնք առկա են:
«Լավ տղայի» սինդրոմը հայրիշխանական գործիք է, որը նպատակ ունի հիերարխիա հաստատելու, դա ընտանիքից սկսած ներթափանցում է մինչև հասարակական տարբեր ոլորտներ՝ խեղելով արժեհամակարգային առանցքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее