▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող էլ երբեք թշնամու գնդակը մեզ չդիպչի. Սոնա Ռուբենյանի երազանքը

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր միկրոբլոգում գրում է.

«Երբեք չմտածեք, որ երազանք պահելը միայն մանուկների համար է, պահեք ձեր ամենանվիրական երազանքը ու սպասեք, ապրեք այդ երազանքով և ինքներդ էլ չեք նկատի, թե այն ինչպես իրական դարձավ) Իմ երազանքը այս տարվա համար շատերիս երազանքն է, որ 2016-ը և իրեն հաջորդող բոլոր մյուս տարիները մեր երկրի համար լինեն խաղաղության տարիներ, թող էլ երբեք թշնամու գնդակը մեզ չդիպչի, թող էլ ոչ մի մայր որդի չկորցնի… Ինչպես իմ երգում է ասվում`

Մեր նոր ճանապարհը մաքուր ու սպիտակ,
Աշխարհը դարձրեց մի ձնե գնդակ
Ու այդ գնդակի սպիտակ երեսը,
Թե կարմիր գույնով երբևէ ներկվի,
Թող ներկվի գինով նռան հատիկի,
Թե երազանքս կատարվի…»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее