▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող բոլորիս մանկության սիրո հեքիաթն իրականություն դառնա. Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանն իր ֆեյսբուքյան էջում նշանադրությունից նոր լուսանկար է հրապարակել և մակագրել.

«Շնորհավոր սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը(Թող բոլորիս մանկության սիրո հեքիաթն իրականություն դառնա)

Միակ այս բառը` ներդաշնակություն,
Իր մեջ կրում է միտք, հոգի ու սիրտ,
Եվ այս ամենի ամփոփումն անշուշտ
Պարգևն է Տիրոջ, որ կոչվում է ՍԵՐ,
Երանի՜ նրան, ով աշխարհ գալուց
Ավանդ է ստացել երեքը մեկտեղ։
Եվ կյանքի բովում երջանիկ է նա,
Ով ճաշակում է ներդաշնակություն։
Մարմնի ու հոգու, կյանքի ու սիրո։
Եվ նա, ով ունի իր կյանքում մեծ սեր,
Թող լուռ աղոթի այդ մեկի համար,
Ում հետ ստացել է Աստծուց օրհնություն։
Իսկ սերը մարդուց պահանջում է մի առաքելություն`
Ցույց տալ աշխարհին անբասիր սերը,
Ու սիրո լեզվով պատմել ամենքին
Որ սերն է կյանքի միակ պարգևը։

Հեղ.` Արմինե Սարգսյան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее