Դանիել Աղազարյանն այն սփյուռքահայերից է, որոնք իրենց լուռ և նշանակալի ներդրումն են կատարում հայաստանյան կյանքում: Շուտով կլրանա իր տիկնոջ՝ Անուշ Բաղդասարյանի մահվան 2-րդ տարելիցը: Տիկնոջ հիշատակի համար պարոն Դանիելը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը նվիրաբերել է գումար՝ շահառու երեխաներին մատուցվող ամենօրյա սննդի ծախսերը հոգալու համար: Կարիքավոր մարդկանց օգնելն ամենալավ ձևերից մեկն է՝ հիշելու և պատվելու մեր սիրելի անցավորներին: Թող այս օրինակը «վարակիչ» լինի բոլորիս համար:




