▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թույլ չե՛նք տա Հայաստանի թուրքացմանը, և Արցախը՝ ընդմիշտ և հավերժ, կլինի հայկական»․ Սեյրան Օհանյան

«Այս իշխանություններն անգրագետ կառավարմամբ, կարելի է ասել՝ դավադիր գործողություններով, չկարողացան ապահովել ո՛չ բանակի զարգացումը, ո՛չ էլ Հայաստանի սահմանների ապահովումը։

Բանակն այսօր ի վիճակի է դիմադրելու, պարզապես առաջադրանքներ չկան»,-գործող իշխանություններին հեռացնելու պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այս իրավիաճկից դուրս գալու ամենամեծ հնարավորությունը բանակը ունի։

Նա հորդորեց համախմբվել և դիմադրողական շարժում ձևավորել և պաշտպան կանգնել հայրենիքին։ «Մենք՝ յուրաքանչյուրս, առաջնորդներ ենք։ Թույլ չե՛նք տա Հայաստանի թուրքացմանը, և Արցախը՝ ընդմիշտ և հավերժ, կլինի հայկական»,- ասաց Ս․ Օհանյանը։

Դիտեք նաև`

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее