Թուրքիայի Շըրնաք նահանգում զինվորականների տեղափոխող ուղղաթիռ է կործանվել: Թուրքական «Milliyet» թերթը, հղում անելով Թուրքիայի զինված ուժերի հայտարարությանը, նշում է, որ ուղղաթիռը բախվել է բարձր լարման էլեկտրալարերին և ընկել: Ուղղաթիռը կործանվել է թռիչքից 3 րոպե անց: Ուղղաթիռի կարծանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում ուղղաթիռի անձնակազմը և տեղափոխվող զինվորականնները: Զոհվածները հիմնականում բարձրաստիճան զինվորականներ են: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զոհվել են 23-րդ սահմանապահ դիվիզիայի հրամանատար գեներալ-լեյտենանտ Այդողան Այդընը, գնդապետներ Օղուզհան Քյուչյուքդեմիրը, Գյոքհան Փեքերը, փոխգնդապետ Սոնգյուլ Յաքութը: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. զոհվել են բարձրաստիճան զինվորականներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее





