▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում իսլամն ուզում են արգելել

Գերմանիայում գործող ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հենց գա իշխանության, Թուրքիային կհրահանգի արգելել իսլամը: Ինչպես տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը, այս մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության Թյուրինգիայի նահանգային կառույցի ղեկավար Բյորն Հյոքեն: Հյոքեն, նշելով, որ ինքը իսլամի թշնամի չէ, սակայն իսլամը Եվրոպայի մաս չէ, շարունակել է. «Քանի որ մենք հիմա իշխանություն չունենք, որևէ բան չենք կարողանում անել, բայց հենց իշխանության գանք, Թուրքիային կարգադրելու և արգելելու ենք իսլամը»: 

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее