Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի խոսքերը, թե Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ մղելու համար, կարող են բլեֆ չլինել, այլ իրական ծրագիր։ Այս մասին RTVI-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Հիշեցնենք՝ Middle East Eye-ի փոխանցմամբ՝ Բարաքը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները փակուղի են մտել՝ նշելով, որ երկու երկրներն էլ «վիճում են 32 կմ ճանապարհի շուրջ», և Միացյալ Նահանգները պատրաստ է 100 տարով վերահսկել «Զանգեզուրի միջանցքը»՝ բանակցություններն առաջ մղելու համար։ Զատուլինը RTVI-ին հայտնել է, որ ամերիկացի դեսպանի խոսքերի հետևում «առկա է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համաձայնությունն այս տարբերակի շուրջ»։ «Կարծում եմ՝ սա շատ իրական հեռանկար է։ Ես նույնիսկ կարծում եմ, որ ռուս-հայկական, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին սրացումները կապված են այն փաստի հետ, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից արհեստականորեն սրվել է լարվածությունը, որպեսզի Մոսկվային այդ մասին հարցնելու կարիք չլինի»,- ասել է պատգամավորը։ «Նրանց համար կարևոր է, որ տարածաշրջանի նոր տերերը գան և իրականացնեն այդ վերահսկողությունը։ Հետևաբար, միտումնավոր ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ հարաբերությունների սառեցման պատճառով հարմար չէ Ռուսաստանին հարցնել այս մասին, բայց հարմար է բանակցել նրա հետ՝ ամերիկացիների հետ միասին։ Կարծում եմ, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանն իրականում ասել է այն, ինչի շուրջ համաձայնություն կա»,- եզրափակել է Զատուլինը։ |
«Թուրքիայում ԱՄՆ դեսպանն ասել է այն, ինչի շուրջ համաձայնություն կա»․ Զատուլին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее