▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան զառանցանքի հասնող հայտարարություններ է անում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ըստ Թուրքիայի ազգային անվտանգության գործակալության , Թուրքիայում ռազմական գործողություններ իրականացնող Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) 50 հրթիռ է մատակարարվել Հայաստանի տարածքից: Հիշեցնեմ, որ սյուն թվականի մայիսի 19-ին այդ հրթիռով խոցվեց թուրքական «Cobra» ռազմական ուղղաթիռը:

Ըստ Թուրքիայի հետախուզության ազգային ծառայության, սյուն թվականի մայիսի 17- ին երկրի հյուսիս-արևելյան Իգդիր նահանգի Թուզլուջա բնակավայրում Հայաստանի կողմից մատակարավել է հակաօդային հրթիռներ, հրթիռների մատակարարում տեղի է ունեցել նաև Կարս նահանգի Դիգոր բնակավայրում:

Ըստ նույն աղբյուրի քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը մայիսի 16-ին Կարսի Մահիր գյուղում հանդիպումներ է ունեցել հրթիռների մատակարարների հետ:

Այնուհետև մայիսի 26-ին տեղի է ունեցել հրթիռների մատակարարում, այս անգամ Իրանի տարածքի կողմից PKK-ի Շեհիդան ճամբարին: 

Թուրքիան փորձ է անում իր երկրի ներսում բռնկված ներազգային ռազմական բախումների մեղքը գցել հարևան երկրների վրա: Մասնավորապես անհեթեթություն է Հայաստանի մասով հայտարարությունը, քանի որ մենք Թուրքիայի հետ ունենք փակ սահման:

Կիլիկիա Հայաստան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее