▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան գտնվում է խոր ճգնաժամի մեջ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թուրքիան գտնվում է խորը ճգնաժամի մեջ: 1910-1920թթ.-ին էլ էր Թուրքիան նման իրավիճակում, երբ բոլոր կողմերից պահում էին Հայաստանին: Սևրի պայմանագիր կնքվեց, որով Հայաստանը 160.000 քառակուսի կիլոմետր տարած պետք է զբաղեցներ: Չանցավ մեկ տարի ու ամեն ինչ պտտվեց մեր դեմ ու մենք ունենք ընդամենը 40.000 քառակուսի կիլոմետր տարածք, որից 12.000-ի համար ստիպված ենք պայքարել:

Շնորհակալություն պետք չէ հայտնել, Գերմանացիները ընդունել են իրենց մեղքն ու պետք է ստիպեն, որ առաջին աշխարամարտի իրենց դաշնակիցը նույնպես հասկանա իր սխալները:

Քաղաքական առումով, այս ճանաչումը էական տեղաշարժ է: Նախ Գերմանիան մեղսակից է և ընդունում է այդ մեղքը, դա արդեն իսկ պետք է ազդակ լինի նրանց դաշնակիցներին, որ Հայոց Ցեղասպանությունը պետք է ընդունել ու անցնել առաջ: Քաղաքակիրթ եվրոպայի կոկորդին է կանգնել 100 տարվա վաղեմություն ունեցող դեպքը:

Հ.Գ Չպետք է մոռանանք 1920-21 թվերը, երբ բոլորը մեր կողմից էին ու մեկ տարվա մեջ ամեն ինչ մեր դեմ պտտվեց, էլ ավելի ուշադիր պետք է լինել:

Էդգար Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее