Մայիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ զորավարժությունը նպատակ ունի ընդլայնել երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել ռամզափորձի փոխանակում: Զորավարժությանների ժամանակ օգտագործվելու են ականանետեր, զրահապատ մեքենաներ, ռազմական մարտկոցներ, ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև ՀՕՊ համակարգեր: Զորավարժությունները ավարտվելու են մայիսի 5-ին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշյալ զորավարժությանը մասնակցելու համար Թուրքիայից Ադրբեջան էր մեկնել զինանձնակազմ: Վերջիններիս բացի ադրբեջանցի պաշտոնյաներից, դիմավորել էր նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ (ատաշե), գեներալ մայոր Զաֆեր Օջաքը:
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


