▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան դեմ է, որ ԱՄՆ-ն որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչի Երուսաղեմը

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստվում է որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել Երուսաղեմը։ Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի այդ առիթով Քալընը իր «Twitter»-ի էջում գրառում է կատարել, որում դատապարտել է Թրամփի մտադրությունը։

«ԱՄՆ-ի ղեկավարության կողմից Երուսաղեմը, որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ լուրերը մեծ մտահոգություն առաջացրեցին։ Դա հակասում է Երուսաղեմի կրոնական և պատմական կարգավիճակին, ինչպես նաև միջազգային համաձայնագրերի և ՄԱԿ-ի որոշումներին»,-ընդգծել է Քալընը։

Վերջինս պնդել է, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից` Երուսաղեմ տեղափոխելը, Մերձավոր Արևելքում լուրջ բախումների և հակամարտությունների պատճառ կարող է դառնալ։ Թուրք պաշտոնյան կոչ է արել ԱՄՆ-ին, որքան հնարավոր է շուտ ետ կանգնել վերոնշյալ մտադրությունից։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 5-ին պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ, որով Վաշինգտոնը Երուսաղեմն է ճանաչելու որպես Իսրայելի մայրաքաղաք։

1995թ․ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք ընդունվել էր որոշում այն մասին, որ Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կկտեղափոխի Երուսաղեմ։ Քլինթոնից սկսած բոլոր նախագահները պարբերաբար ստորագրել են նման հայտարարություններ, սակայն երբեք չեն իրագործել այդ ծրագիրը։ Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее