▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան չի մասնակցի... Հայտնի է «Եվրատեսիլ»-ի մասնակից երկրների ցանկը

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այս տարի կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու են 43 երկրների  ներկայացուցիչներ։ Այս մասին հայտարարություն է տարածել մրցույթի պաշտոնական կայքը:

Այս տարի մրցույթին կրկին իրենց մասնակցություն են ունենալու  Ուկրաինան (մեկ տարվա բացակայությունից հետո), Բոսնիա եւ Հերցեգովինան (վերջին անգամ ելույթ է ունեցել 2012-ին), Բուլղարիան եւ Խորվաթիան (վերջին անգամ ելույթ է ունեցել 2013թ.)։ Ավստրալիան նույնպես հնարավորություն է ստացել մասնակցել «Եվրատեսիլ 2016» մրցույթին։

Այսպիսով, «Եվրատեսիլ 2016»-ին մասնակցելու են հետևյալ երկրները՝ Ալբանիա, Հայաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Շվեդիա, Ֆրանսիա, Մակեդոնիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իսլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մալթա, Մոլդովա, Չեռնոգորիա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա եւ Մեծ Բրիտանիա։

Նշենք, որ թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան այս տարի նույնպես չի մասնակցելու մրցույթին:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее