▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել

Թուրքիան ցանկանում է Անկարայում և Երևանում հանդիպումներ անցկացնել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

http://asekose.am/filemanager/uploads/2020/10/week-2/Chavushoxlu.jpg

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Առաջին հանդիպումը, ինչպես գիտեք, Մոսկվայում էր, երկրորդը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում։ Մենք ցանկանում ենք հանդիպումներ անցկացնել Անկարայում և Երևանում, սակայն հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր։ Ոչինչ, գլխավորն այն է, որ գործընթացն ընթանում է»,- ասել է Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее