▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան արգելել է Հոլանդիայի դեսպանին վերադառնալ Անկարա

 

Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ գահավիժումը...Reuters գործակալությունը տեղեկացնում է,որ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել է,որ Թուրքիան արգելել է,որ Անկարայում հավատարմագրված Հոլանդիայի դեսպանը հետ վերադառնա Թուրքիա...
Հիշեցնեմ,որ մինչ թուրք-հոլանդական հարաբերությունների վատթարացումը Թուրքիայում Հոլանդիայի դեսպանը գործնական պատճառներով հետ էր վերադարձել Հայրենիք...Իսկ հիմա,երբ նա ցանկանում է վերադառնալ Անկարա և անցնել գործին, թուրքական իշխանությունները նրան արգելում են...Այսինքն,Էրդողանի վարչակարգը persona non grata է հայտարաում Թուրքիայում Հոլանդիայի դեսպանին...
Անկարայի այս անտրամաբանական քայլը Քուրթուլմուշը բացատրում է նրանով,որ հոլանդական իշխանությունները մի քանի օր առաջ մերժել են թուրք նախարարներին ժամանել Նիդերլանդներ և զբաղվել ներթուրքական հարցերով...
Ի դեպ,Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը մեկնաբանելով Թուրքիայի բռնապետ Էրդողանի այն ատրահայտությունը,որ Գերմանիան բացի ֆաշիստական երկիր լինելուց նաև օգնում է ահաբեկիչներին,ասել է."Կանցլերը մտադրություններ չունի մասնակցելու այս սադրիչ խաղերին...Այդ մեղադրանքները,անշուշտ,անհեթեթություն են..."

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее