ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթթիսը օգոստոսի 23-ին կմեկնի Թուրքիա: Թուրքական «Mynet» լրատվակայքի իրազեկմամբ՝ մեկօրյա այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյան կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիիի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Նշվում է, որ այցի օրակարգային թեմաներից են լինելու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում տեղի ունենալիք անկախության հանրաքվեն, Սիրիայի քրդական ուժերի հարցը (մասնավորապես այն, որ ԱՄՆ-ն նրանց զենք է մատակարարում): Ամերիկյան կողմը մասնավորապես Թուրքիային ներկայացնելու է փաստեր առ այն, որ Վաշինգտոնը Սիրիայի քրդերին միայն զրահապատ մեքենաներ և տեխնիկա է տրամադրել, այլ ոչ թե զենք: Բացի դրանից կքննարկվի Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հոկտեմբերին տեղի ունենալիք տեղական կառավարման ընտրությունները, ինչը պաշտոնական Անկարայի համար անընդունելի է: Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն: Կողմերը կխոսեն նաև սիրիական Իդլիբ քաղաքում ստեղծված իրավիճակի մասին, որտեղ «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպության սիրիական ճյուղավորմներից մեկը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»(ՀԹՇ, նախկինում՝ «Ջաբհաթ ալ-Նուսրա») բացարձակ առավելություն է ստացել, դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծել՝ շրջանը վերցնելու իր վերահսկողության տակ: Մեթթիսը նաև թուրք պաշտոնյաների հետ կխոսի S-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերից, որոնք Թուրքիան ցանկանում է գնել Ռուսաստանից:
Թուրքիա է մեկնում ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


