▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը վրդովված են Կիպրոսից

Մեր արևելյան և արևմտյան հարևանները զայրացած են Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի այն արտահայտությունից,որ սխալ է զուգահեռներ անցկացնելը Արցախի և Կիպրոսի հակամարտությունների շուրջ, քանի որ, ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել...Ինչպես և սպասվում էր արձագանքներ եղան և՛ Բաքվից,և՛ Թուրքիայից...
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ,ալիևյան ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագրի բնութագրմամբ "чурка" Հիքմեթ Հաջիևի կարծիքով Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը հակասում է Կիպրոսի ԱԳՆ ղեկավարի հունվարի 28-ին արված հայտարարության հետ,որտեղ վերջինս ճանաչում է ԵԱՀԿ երկրների տարածքային ամբողջականությունը... Զարմանալի արարած է Հաջիևը...Իսկ ո՞վ է ասել,որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը... Հայաստաննել է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...Ինչ կապ ունի Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ...Արցախը անկախացել է Ադրբեջանից դեռ ԽՍՀՄ ժամանակ և անկախացել է չխախտելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթները...Հաջիևի հայտարրաության մեջ զավեշտալին կապված է Կիպրոսում թուրքերի բնիկ լինելու հետ....Սույն զազրախոսը պանդում է,որ դարերով Կիպրոսում ապրող թուրքերը կղզու բնիկ ժողովուրներից են և ինքնորոշման իրավունք ունեն...Հետաքրքիր է,այդ երբվանից են Քրիստոսի ծննդից հետո 11-12 դդ-ում Փոքր Ասիայում հայտնված թուրքերը համարվում բնիկ ժողովուրդ...Չլինի՞ Հաջիևը մոռացել է,թե որտեղից են իր նախնիները հայտնվել այս տարածաշրջանում..Եթե մոռացել է,ապա հիշեցնեմ,որ թուրքերի "վաթանը",այսինքն "հայրենիք" կոչվածը ներկայիս Թուրքիայից,Արբեջանից և Կիպրոսից շատ հեռու է... Բարբարոս թուրքերն այստեղ են հայտնվել Միջին Ասիայից և Ալթայի տափաստաններից...Ինչ վերաբերվում է դրանց ինքնորոշման իրավունքին,ապա շատ ճիշտ էր նկատել Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը,որ եկվոր թուրքը,ով նաև ՄԻՇՏ փոքրամասնություն է եղել Կիպրոսում ոչ մի ինքնորոշման իրավունք չունի...Հավելեմ,որ Անկարայի կողմից ստեղծված մարիոնետային "Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն" կոչվածում թուրքերը մեծամասնություն են դարձել ի շնորհիվ բուն Թուրքիայից թուրքրի "ներմուծման" շնորհիվ... 
Կիպրոսի Հարպապետության ԱԳՆ ղեկավարին է պատսախանել նաև Բաքվում "Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն" կոչվածվածի դեսպան Ուֆուք Թուրգաները...Սա էլ հայտարարել է,որ Արցախը Ադրբեջանի պատմական տարածքն է...
Դե ինչ...Ինչպես ասում էր հայկական սիթքոմներից մեկի հերոսներից մեկը՝"Այ սենց,միշտ պասերով...պասերով..." Բաքուն պասեր է տալիս Անկարային,Անկարան՝կիպրոսի թուրքերին ու այսպես շարունակ...
Հ.Գ.Շատ լավ կլինի,եթե Արցախը իր մշտական ներկայացուցչությունը բացի Նիկոսիայում...
Չի բացառվում,որ լավ աշխատանքի դեպքեում հենց Կիպրոսը ճանաչի Արցախի անկախությունը...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее