▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքերը նորմալ փողով գալու են ՀՀ ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերի հետ քիրվայության ծրագրի մեկնարկը ԱԽՔ-ի մակարդակով արդեն պաշտոնապես տրվեց:
Քիրվայության հետևանքներից մեկն էլ լինելու է այն, որ տեսանելի ապագայում թուրքերը նորմալ փողով գալու են Հայաստան ու սկսելու են հայերից անշարժ գույք ու հող գնել:

Դա անելու են հատկապես այն բնակավայրերում, որտեղ ժամանակին թուրքեր են ապրել: Տներն ու հողերը մեծ ուրախությամբ վաճառվելու են թուրքերին` փող կա` հարց չկա:
Ու այդ բանից մի քանի տարի հետո հայկական բնակավայրերը շրջապատված են լինելու կոմպակտ բնակեցված թուրքական բնակավայրերով: Ծրագրի իրականացման համար, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը փող չեն խնայելու:
Թրքաադրբեջանական էթնիկ ագրեսիայի դեմն առնելու ճանպարհներից մեկը`արգելել այդ երկու երկրների քաղաքացիներին Հայաստանի սահմանամերձ շրջաններում անշարժ գույք ու հող ձեռք բերել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее