▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական թերթը ճղված ջինսերը համարում է «լրտեսների համազգեստ»

Թուրքական «Yeni Akit» պարբերականը պնդում է, որ պատառոտված ջինսերը օտարերկրյա լրտեսներին բացահայտելու միջոց են: Պարբերականում տեղ գտած ուշագրավ հրապարակման հեղինակ Սելիմ Յազջըն նշում է, որ օտարերկրյա լրտեսները կրում են միևնույն սերիական համարն ունեցող ջինսեր, որոնք նույն տեղերում ունեն պատռվածքներ, ինչն էլ հնարավորություն է տալիս լրտեսներին միմյանց ճանաչել: Հոդվածագիրը պնդում է, որ Թուրքիայի ազգային հետախուզության ուշադրությունից նույնպես չի վրիպել այս հանգամանքը և նրանք վաղուց արդեն հետևում են այս թեմային: Ի դեպ, Թուրքիայում տարեկան 23 միլիոն ջինս է վաճառվում, որոնց 95%-ը արտադրվում է երկրի ներսում: 

Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее