▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական Fox TV–ի լրագրողը ծաղրել է Մեհրիբան Ալիեւայի նշանակումը. Ադրբեջանում էլ արգելել են Fox TV–ն

Թուրքական Fox TV հեռուստաընկերության մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալի՝ Մեհրիբան Ալիեւայի նշանակումը քննադատող ելույթից հետո Ադրբեջանում արգելել են Fox TV–ի հեռարձակումը։

Թուրքական Fox TV–ի հեռուստամեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը, լսելով, որ Ադրբեջանում արգելել են Fox TV-ն, ասել է. «Ինչ որ պետք է ասեի, հեռուստաէկրանին ասել եմ։ Ավելացնելու ոչինչ չունեմ»։

Նշենք, որ Fox TV–ի մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալը Ադրբեջանի նախագահի կողմից կնոջը առաջին փոխնախագահ նշանակելու հետ կապված լուրը ծաղրելով է ներկայացրել՝ շեշտելով, թե Ադրբեջանում հորից որդուն անցնող կիսանախագահական համակարգ է։

«Նախագահ Ալիեւն էլ իր կնոջը նշանակեց առաջին փոխնախագահ։ Հիմա կհարցնեք, թե ինչպե՞ս կարող է նման համակարգ լինել։ Եթե ժողովրդավարությունն Ադրբեջանում այդքան է, ուրեմն համակարգն էլ այդ կլինի։ Այնտեղ չկա մի մարմին, որին կարող են բողոքել։ Դա էլ ադրբեջանական տիպի նախագահական համակարգ է»,–հեգնական ժպիտով ասել է թուրք մեկնաբանը։

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее