Թուրք վարձակնների և ադրբեջանական բանակի միջև կնքված համաձայնագրի թարմացումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վերջին մի քանի օրերի ընթացքում հանդիպումներ է ունեցել թուրքական բանակի ներկայացուցիչների հետ, որից հետո Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքվել է նոր ռազմական համաձայնագրեր:
Նման համաձայնագրերը ավելի շատ նպաստելու են նրան, որ պատերազմական կամ լարված իրավիճակներում Թուրքիան եղբայրական Ադրբեջանին տրամադրելու գումարի դիմաց կռվող զորք:
Վերջին թարմ դեպքը, որի ընթացքում Թուրքիայից մեծ քանակությամբ զորք է գնացել ադրբեջանական բանակի կազմում կռվելու եղել է 2016 թվականի ապրիլյան մարտերը: Մի շարք զոհված «ադրբեջանցի» զինվորների անձնական տվյալները ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ նրանք մինչ ապրիլյան դեպքերը ապրել և ծառայություն են իրականացրել Թուրքիայում, եղել են Թուրքիայի քաղաքացի:
Այսպիսի զորքով մարտի մեջ մտնելու առավելությունը այն է, որ հեշտությամբ կարող են թաքցնել զոհերի և վիրավորների իրական թիվը, քանի որ կռվին մասնակցելուց առաջ այդ զինվորները պայմանագիր են կնքում, ըստ որի ընտանիքի ոչ մի անդամ չպետք է իմանա, թե ինքը որտեղ է և ինչով է զբաղված: Այսպիսով այդ զինվորի կյանքով ոչ մեկ որոշակի ժամանակ չի հետաքրքրվում:
Բայց այս ամենը ունի նաև վատ կողմ: Գումարի դիմաց կռվող զինվորը չի գնահատում այդ հողի գինը ու նրանց մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ են մարտի գնում: Դրան գումարած սկսում են ավերել հենց ադրբեջանական գյուղերը, բռնաբարում են կանանց:
Այս ամենի հետ զուգահեռ Ադրբեջանը կրկին թարմացնում է իր համար կռվող ահաբեկիչների պայմանագրերը:


