▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք նախարարին արտաքսում են Նիդերլանդներից

Երեկ,երբ Հոլանդիայի իշխանություններն արգելեցին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամի օդանավակայանում Թուրքիայի ընտանիքի հարցերով և սոցապ նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան հայտարարել էր,որ "ոկտքով" կհասնի Ռոտերդամ...Արդեն երեկոյան հոլանդական ԶԼՄ-ները տեղեկացրեցին,որ Ֆաթմայի մեքենան հոլանդացի ճանապարհային ոստիկանները կանգնեցրել են Ռոտերդամի մոտ գտնվող բենզալցակայաններից մեկում և թույլ չեն տվել վերջինիս մտնել քաղաք...
Քիչ առաջ Ֆաթմա խանումը իր twitter-յան էջում գրառում է կատարել և տեղեկացրել օգտատերերին,որ Հոլանդիայի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել իրեն երկրից..."Ոտնահարելով բոլոր համամարդկայի և ժողովրդավարական արժեքները հոլանդական Նեյմեգեն քաղաքով ինձ արտաքսում են Գերմանիա...Թուրքիայի ԲՈԼՈՐ քաղաքացիների անունից դատապարտում եմ այս որոշումը...Համաշխարհային հանրությունը պետք է արձագանքի ֆաշիստական այս գործողությանը...Կտրականապես անընդունելի է կին-նախարարի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը",-բողոքել է Քայան...
Որքան կռահելի է,սույն անկոչ հյուրը,որը շատ վիրավորված է այն հանգամանքից,որ իրեն դուրս են անում մի երկրից,ուր նա ժամանել է առանց թույլտվության,միտումնավոր է նշում այն քաղաքը,որտեղից նրան պետք է արտաքսեն Գերմանիա..Նա հույս ունի,որ հոլանդաբնակ թուրքերից շատերը կժամանեն Նեյմեգեն և տուրուդմփոց կսարքեն այնտեղ,ինչպես դա եղել էր այսօր գիշերը Ռոտերդամում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ...Չավուշօղլուին աներեսությամբ ոչնչով չզիջող սույն տիկինը բողոքում է Թուրքիայի ԲՈԼՈՐ քաղաքացիների անունից և Նիդերլանդներն անվանում է ֆաշիստական երկիր այն դեպքում,երբ նույն Թուրքիայի միլիոնավոր քաղաքցիներ (քրդեր,հայեր,թուրքեր) Էրդողանի ռեժինը նմանեցնում են Հիտլերի ֆաշիստական վարչակարգին և հավանաբար թույլ էլ չեն տվել ագրեսիվ այս տիկնոջը խոսել իրենց անունից...
Հետաքրքիր է,ինչպես Թուրքիայում կվերաբերվեն մի քաղաքական գործչի,որը անտեսելով թուրքական իշխանությունների հորդորները և որոշումները,առանց Անկարայի թույլտվության տարրական կներխուժի Թուրքիա և կփորձի ապացուցել,որ թքած ունի թուրքական իշխանությունների որոշումների վրա...Իմ կարծիքով,իրեն հագող ոչ մի երկիր դա թույլ չի տա...Այդ թվում նաև Նիդերլանդները...

Գագիկ Համբարյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее