▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ, սակայն իրականում անմրցունակ կուկուռուզնիկ է»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին:

1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի:

2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալիքները:

3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ:

4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее