Դեպի Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր «Անիտուր»  տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Խուրշուդյանի խոսքով` հիմա  ցանկացած հայ կարող է այցելել իր պապերի բնօրրան, միայն թե պետք է հասկանա`  ուր է գնում:
«Մարդիկ քարտեզով, մեծերի պատմելով  նկարագրում են, թե որտեղ են ապրել իրենց պապերը և մենք գտնում ենք նրանց  երբեմնի տները: Չնայած այդ գյուղերում հիմա քրդեր են ապրում,  այնուամենայնիվ նրանք դեմ չեն լինում և հայերը կարողանում են մտնել այդ  տները»: Այս կերպ Հռիփսիմե Առուշանյանը ևս մեկ անգամ փաստում է այն մասին,  որ Արևմտյան Հայաստանում ապրող թուրքերի և հատկապես քրդերի կողմից որևէ  անհանդուրժողականության դրսևորում և անհարգալից վերաբերմունք հայ  ուխտավորների հանդեպ չկա: Ավելին Դիարբեքիրում անգամ քաղաքապետի մակարդակով  ընդունում ու աջակցում են հայերին: «Դիարբեքիրում հայերի նկատմամբ  ընդգծված հարգանք կա և նախքան Դիրաբերքիր մտնելը կա մի ցուցանակ, որտեղ  գրված է բարով եք եկել ձեր տուն: Այստեղի հայամետությունը շատ ուրախալի  է»,-ընդգծում է «Անիտուր» տուրիստական գործակալության տնօրենը`ASEKOSE.am-ի  Բացարձակ արժեք հաղորդման ընթացքում:
Թուրք էքսկուրսավարները հայերենը որպես մեռած լեզու են ներկայացնում. Հռիփսիմե Առուշանյան
      
      
      
      
        Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
      
      
      Tweet
    
    
      
  
  ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ далее
далее
далее
далее
далее
далее
            
            далее
      

