▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք ընդդիմադիր պատգամավորները ԱՄՆ-ում խիստ քննադարության են ենթարկել իշխանություններին

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատվիրակությունը ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ: ԺՀԿ-ի փոխնախագահ Օզթյուրք Յըլմազը, որը եղել է պատվիրակության կազմում, հանդիպումների ավարտին «Ամերիկայի ձայնին» տված հարցավրույցի ժամանակ խստորեն քննադատել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP): Ըստ թուրքական «Yenişafak» թերթի կայքի` Յըլմազն ասել է, որ Թուրքիան կրոնական քաղաքականության արդյունքում առանձնացել է և մեկուսացվել տարածաշրջանից: «Թուրքիան երբևէ այսքան շատ քննադատության չի ենթարկվել: Թուրքիայում մամուլի վրա գործադրվող ճնշումները գլխավոր թեմաներից են: Ում հետ հանդիպում էինք, այդ թեման բացվում էր»,- ասել է թուրք ընդդիմադիրը: Յըլմազն ավելացրել է, որ Թուրքիայում առկա գործընթացները վնաս են հասցնում երկրի ժողովրդավարական կառուցվածքին և դա շատ պարզ երևում է:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее