▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուն գնալուս ժամանակը ոնց որ մոտենում է. Գարիկ Պապոյան

Հումորիստ, երաժիշտ և դերասան Գարիկ Պապոյանը Instagram-ի Story հատվածում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես նա քայլում` արդեն առանց բժիշկների օգնության:

«Տուն գնալուս ժամանակը ոնց որ մոտենում ա»,-  տեսանյութին կից գրել է Գարիկը:

Հիշեցնենք, որ Գարիկ Պապոյանը օրերս է վիրահատվել և այս պահին վերականգնողական փուլ է անցնում: Նրա կինը` Մարիաննա, անդրադառնալով ամուսնու առողջական վիճակին, գրել էր. «Ժողովուրդ, ամուսնուս հետ արդեն ամեն ինչ նորմալ է, սպորտային վնասվածք ուներ, որը տարիների ընթացքում վերաճել էր մեծ խնդրի և ենթակա էր անհապաղ վիրահատության: Փառք Աստծո, ամեն ինչ արդեն կարգին է: Շնորհակալություն անհանգստության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее