▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյանի թանգարանի վերածվել է անկտուր փլատակի. Լիլիթ Գալստյան

«Պատմականորեն ապացուցված փաստ է՝ յուրաքանչյուր զավթիչ իր նվաճումը լիակատար ու անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ  ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը,  նրա մշակութային հետքը, հավաքական հիշողությունը, որովհետև այն երկբա է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ Ալիևը հենց այսպիսի հայկական հետքի վերացման քաղաքականություն է  իրականացնում 3000-ամյա հայկական Արցախում, դա կոչվում է  մշակութային ցեղասպանություն։

«Այսպիսին է քոչվոր  ասպատակող, թշնամու ձեռագիրը, իսկ ինչու ենք մենք, մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, աղավաղված,  ազգը պառակող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալի, պատմությանն ու ժառանգությանը»,- ասաց նա՝  հիշեցնելով, որ վերջին օրերին հանրային արդարացի ընդվզում է  առաջացարել  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի «վերանորոգման» ընթացքը։

Նա հայտարարեց, որ այն, ինչ կատարվել է  հանրապետական նշանակության հուշարձանի հետ, պարզապես վանդալիզմ է, վնասվել են, վերականգնման ենթակա չեն մույթեր, սալեր, սանդուղք և այլն։

«Շուրջ 740 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում չի իրականացվել պատվիրատուի, հեղինակի, տեսչական  պատշաճ վերահսկողություն, իսկ անորակ աշխատուժն ավիրել է, ինչպես  կարողացել է, որոշ հատվածներ անգամ անհնար է  նախանական տեսքով վերականագնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Լիլիթ Գալստյանի ներկայացմամբ, նույնքան աղետալի է Հովհաննես Թումանյանի թանգարանի  վերանորոգման պատմությունը։

«2023 թվականին մեկնարկած թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750  միլիոն դրամ, աշխատանքի ավարտը նախատեսված է 2026 թվական, մինչդեռ  վերանորոգումը սառեցված է, թանգարանը վերածվել է  անկտուր փլատակի»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее