▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյան կարդացած մարդը կին չէր ծեծի

Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։

«Հովհ.Թումանյանը կարևորել է թարգմանությունների հարցը, որովհետև դրա բացակայության դեպքում ինքնըստինքյան դիմում ես օտար լեզվին: Թարգմանությունը և՛ հարստացնում է լեզուն, և՛ հնարավորություն է տալիս համաշխարհային գրականության հետ հաղորդակցել մայրենի լեզվով: Գյոթեն այսպիսի միտք ունի.«Ով լավ է ծառայում ժամանակին, ծառայում է բոլոր ժամանակներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը:

Բանախոսը համոզված է՝ Թումանյան կարդացած մարդը  ոչ ոքի, այդ թվում կնոջ՝ չի ծեծի:

«Եթե թումանյանական բարձրությունն ըմբռնենք, կյանքում շատ հարցեր կլուծվեն»,-նշեց Վարդան Դևրիկյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее