▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից հղի կնոջը և պտին նույնպես վտանգ չի սպառնում։ Հղի կինը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռամիկ Աբրահամյանի հսկողության ներքո։ Նշենք նաև,որ ևս մեկ տուժած ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից և դուրս է գրվել։ Բոլոր տուժածներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով։ Արմեն Մուրադյանը շարունակում է մասնագետների հետ քննարկել տուժածների բուժօգնության մանրամասները։

ՀՀ առողջապահության նախարարություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее