▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տորոնտոյի հոսպիտալում սրտի միակ վիրաբույժը հայուհի է

Armtimes.com-ը գրում է. Բժիշկ Մարալ Օզունյանը Տորոնտոյի հոսպիտալի սրտաբանների ութ հոգանոց թիմում միակ վիրաբույժն է: Նա խոսում է հայերեն, երկու տարեկան որդի ունի և հիմա էլ հղիության յոթերորդ ամսում է: Աշխարհում մայրերի օրվա առիթով Toronto Star-ը նրա մասին հոդված է հրապարակել.

«Մայրերի օրվա առիթով բժշկուհուն ոչ թե տորթն էր սպասում, այլ` հիվանդները: «Ես պետք է այստեղ լինեմ առավոտյան ժամը 7-ին, ստուգեմ ինտենսիվ բուժվող քսան հիվանդի վիճակը, ապա նոր հիվանդների ընդունեմ: Եվ հնարավոր է նույնիսկ վիրահատություն անցկացնեմ: Այս աշխատանքում ամեն րոպե ամեն ինչի պետք է պատրաստ լինել»,- ասում է Օզունյանը:

Նա տարեկան երկու հարյուր մարդու է վիրահատում, այդքան կյանք փրկում: Քառասունամյա Օզունյանն ասում է, որ հնարավոր է միաժամանակ մայր, վիրաբույժ և հետազոտող գիտնական լինել: «Երբ ես վիրահատարանում եմ, կենտրոնանում եմ միայն վիրահատության վրա, երբ տանն եմ՝ ընտանիքիս»,- ասում է Օզունյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее