Life.panorama.am-ը գրում է. Գեւորգ Մարտիրոսյանը 2016-ին խոստանում է ակտիվ գործունեություն՝ նոր երգեր, տեսահոլովակներ, որոնց երգչի երկրպագուները սպասում էին 2015-ի ընթացքում, բայց մինչ այդ Գեւորգը պատմել է, թե ինչ անակնկալներ է մատուցել ընտանիքին:
«Տոները մեր տանը դեռ շարունակվում են: Մեզ համար բավականին ուրախ են անցել տոնական օրերը, սկզբում Նոր տարին դիմավորեցինք Ծաղկաձորում, ուր ես նաեւ աշխատանքի էի, իսկ հետո արդեն շարունակեցինք մեր տանը: Ամանորի գիշերը երեխաներս ստացան Ձմեռ պապիկից նախապես խնդրած նվերները, ինչից իրենց համար տոնն ավելի լիարժեք դարձավ: Դե իսկ ես էլ իմ կնոջ Ձմեռ պապիկն էի՝ այս տարի կնոջս Ձմեռ պապիկը հեռախոս բերեց»,- ծիծաղելով պատմեց Գեւորգը:
Տոնական օրերից խոսելիս՝ Գեւորգը շեշտեց. «Նոր տարին շատ եմ սիրում, բայց տխրում եմ, որ մեզանում Սուրբ Ծնունդն այնքան էլ մեծ չի նշվում: Կարծում եմ՝ դա այն տոնն է, որն Ամանորից շատ ավելի մեծ շուքով պետք է նշվի: Օրինակ մեր տանը մենք պարտադիր նշում ենք Սուրբ Ծնունդը, այդ օրը գնում ենք Եկեղեցի եւ մեր տուն ենք բերում Աստծո ճրագը: Կցանկանամ, որ մարդիկ ավելի կարեւորեն այդ տոնը: Ուզում եմ աշխարհի բոլոր մարդկանց Սուրբ Ծնունդը շնորհավորել, սա մի տոն է, որն ազգություն չի ճանաչում»:
Երգիչը նկատեց, որ 2015-ին պասիվ է եղել, բայց նոր տարում սխալը կուղղի. «Անցած տարվա ընթացքում չկարողացա լինել այնքան ակտիվ, որքան կցանկանայի, այնպես որ իմ երկրպագուները 2016-ին թող սպասեն նոր անակնկալների: Չնայած պետք է նշեմ, որ այս պահին ավելի շատ ինքս ինձնից եմ մեծ աշխատանքներ սպասում,- նշեց նա եւ ավելացրեց,- շուտով նոր տեսահոլովակ կնկարահանենք, որն ըստ իմ պլանավորածի, կներկայացնեմ այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում