▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոնը մթագնելու ցանկություն ունեք. Մովսես Հակոբյանի արձագանքը`Սամվել Բաբայանի մասին հարցին

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա սերունդն ավագ սերնդի արժանի իրավահաջորդն է. «Ինչպես Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի իրավահաջորդը դարձանք մենք, այնպես էլ այսօրվա սերունդը արժանի իրավահաջորդն է մեր հաղթանակ կերտած մարտիկների»։

Լրագրողների այն հարցին՝ այսօրվա տոնը չի՞ «կիսվում»՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ հերոսներ այսօր կալանավորված են, օրինակ՝ Սամվել Բաբայանը, նա այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը ո՛չ տեղին է, ո՛չ էլ ես դրան երբևէ կպատասխանեմ, որովհետև հարցը որոշակի ենթատեքստ ունի, որն այս տոնը մթագնելու ցանկություն է»։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշեց, որ ամեն օր, ամեն ժամ հակառակորդը փորձում է վնաս պատճառել հայ զինվորին, բայց, նրա խոսքով, դա հակառակորդի մոտ չի ստացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее