«Ադրբեջանը, Թուրքիան և Իրանն ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում։ Եթե Հայաստանն իրեն նորմալ դրսևորի, կարող է շահել այդ գործընթացից»,- ասել է Ալիևը՝ տնտեսական համագործակցության կազմակերպության հինգշաբթի կայացած գագաթաժողովում։ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն ավարտվել է, այն արդեն անցյալում է։ Այժմ մենք մտածում ենք ապագայի մասին։ Սկսել ենք տրանսպորտային նախագծերի քննարկումը, որոնք տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար միավորում են շատ երկրների»,- ասել է նա։ «Նոր միջանցքը, որն անցնելու է Զանգեզուրով և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ, նոր հնարավորություններ կստեղծի տրանսպորտային ոլորտում: Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»,- նշել է այդ երկրի ղեկավար: |
Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու․ Ալիև
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Քաղաքական далее

далее

далее

далее

далее

далее

далее