▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսագետ հայուհին` Բելգիայի The Voice-ի մասնակից

Sputnik-ը գրում է. 21-ամյա Լիլիթ Ափյանը Բելգիայում մասնակցել է The Voice նախագծի առաջին փուլին: Ցավոք, բախտը մեր հայրենակցուհուն չի ժպտացել, բայց նա չի ընկճվել, և տնտեսագետի մասնագիտությանը զուգահեռ շարունակելու հավատարիմ մնալ նաև երգին

Մինչ Բելգիայում The Voice նախագծին մասնակցելը Լիլիթ Ափյանը տարիներ առաջ իր ուժերը փորձել է նաև հայրենիքում, մասնակցել է Հայաստանի ձայնը, X Factor, Հայ Սուպերսթար նախագծերին, ունեցել է որոշակի հաջողություններ:

«Ընդունելությունը շատ լավն էր, որովհետև այդ ժամանակահատվածում ես դեռ ֆրանսերենի լավ չէի տիրապետում, բայց նրանք թարգմանում էին ու փորձում այնպես անել, որ ես ինձ վատ չզգամ, ամեն ինչ շատ լավ էր և փորձերն էլ շատ ակտիվ էին անցնում,- պատմելով The Voice-ում իր մասնակցության մասին, ասում է Լիլիթը,- բայց միակ վատն այն էր, որ ես քասթինգի վերջին օրվան էի մասնակցում, և ժյուրիի գրեթե բոլոր անդամների մոտ արդեն կար 12 մասնակից, ու նրանք շատ խիստ էին ընտրությունը կատարում, այդ իսկ պատճառով ինձ բախտ չվիճակվեց, որպեսզի նրանք պտտվեն»:

Այնուամենայնիվ Լիլիթն այս անհաջողությունից չի ընկճվել, երգից չի հիասթափվել և վստահ է, որ երգն իրեն հավերժ ուղեկցելու է կյանքում, բայց թերևս արդեն` որպես նախասիրություն: Իսկ որպես հիմնական մասնագիտություն` Լիլիթ Ափյանն ընտրել է տնտեսագիտությունը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее