52-ամյա հայտնի երգիչ Ջորջ Մայքլը գրեթե անճանաչելի է դարձել: Բանն այն է, որ վերջին շրջանում երգչի մոտ թմրանյութի հանդեպ կախվածություն է առաջացել, ինչն էլ արտահայտվում է նրա արտաքին տեսքի վրա:
«Մենք շատ ենք անհանգստանում նրա կյանքի համար: Նա անխնա օգտագործում է ամեն ինչ՝ մարիխուանա, կոկային և այլն: Նա անընդհատ տարբեր խնջույքների է մասնակցում, ալկոհոլ է օգտագործում»,- լրագրողներին պատմել է երգչի եղբոր կինը:
Նշենք սակայն, որ Ջորջ Մայքլի ներկայացուցիչները շտապել են հերքել նրա բարեկամուհու կողմից տարածաց տեղեկությունները՝ ասելով, որ երգիչը ոչ մի խնդիր չունի թմրանյութերի հետ և որ Ջորջ Մայքլը և նրա բարեկամուհին վերջին անգամ միմյանց երկար տարիներ առաջ են հանդիպել:
Բայց, այնուամենայնիվ, նշենք, որ այս պահին Ջորջը բուժում է ստանում Շվեցարիայի հիվանդանոցներից մեկում, որտեղ մեկ ամսվա բուժման գումարը կազմում է 200.000 եվրո: Այնտեղ աստղի կողքին է գտնվում նրա զուգընկերը՝ Ֆադի Ֆավազը:



