▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 31 մանկապարտեզի տնօրենը՝ ընդդեմ պաշտոնյայի

 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ Մ. Ա.-ից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, «Երևանի թիվ 31 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Մ. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017թ. մայիսի 16-ին իր աշխատասենյակից գողացվել է մանկապարտեզին պատկանող «Scanner» սարքավորումը:

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչն իրենից գրավոր բացատրություն է վերցրել: Վստահելով հետաքննիչին` առանց արձանագրությունը կարդալու ստորագրել է այն: Հետագայում, սակայն, պարզել է, որ բացատրություն վերցնելու մասին հետաքննիչի կողմից կազմված արձանագրության մեջ ներառվել են կեղծ տեղեկություններ, թե, իբր, գողացված «Scanner» սարքավորումն իր անձնական սեփականությունն է եղել, և, իբր, ինքը գողություն կատարողի նկատմամբ բողոք չի ներկայացնում:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее