Life.panorama.am-ը գրում է. Կրկեսի արտիստ, ակրոբատ ու երգչուհի Թինա Քեյն արդեն երկար ամիսներ է, ինչ ակտիվ գործունեություն չի ծավալում: Մի քանի ամիս է՝ նա Մոսկվայում է ապրում և գրեթե չի երևում հեռուստաէկրաններին:
Թինա Քեյն կայքի հետ զրույցում բացահայտեց իր «գաղտնիքը»՝ նշելով, որ գտնվում է հղիության վերջին ամսում՝ այս ամիս կծնվի իր երկրորդ զավակը:
«Այս պահին վայելում եմ հղիությանս վերջին ամիսը: Սա աննկարագրելի երջանկություն է, մեր ընտանիքում անպատմելի զգացողություններ են տիրում»,- նշեց Թինան՝ չցանկանալով հայտնել երեխայի սեռը:
«Անկեղծ ասած, երբ ամիսներ առաջ իմացանք, որ բալիկի եմ սպասում, մի փոքր իրարամերժ զգացողություններ ունեցա, սկզբում մտածում էի, որ գուցե դեռ ժամանակը չէ, բայց կյանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժամանակը մենք չենք որոշում, ամեն բան Աստծո ձեռքերում է ու յուրաքանչյուր բան իր ժամանակին է լինում»,- պատմեց Թինան ու շարունակեց.
«Հիմա թե ես, թե ամուսինս և թե մեր 4.5 տարեկան աղջիկը վայելում ենք ամեն պահը ու սիրով սպասում մեր ընտանիքի նոր անդամին: Աղջիկս անդադար վազում է, համբուրում փորիկս ու անհամբեր հաշվում օրերը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում