▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Քեյը` դստեր ծննդյան տարեդարձի և ամուսնալուծության լուրերի մասին

Blognews.am-ը գրում է.Պարուհի, օդային ակրոբատ և կենդանիներ վարժեցնող Թինա Քեյի դստրիկ Կամիլլա-Էսմերալդան օրերս բոլորեց իր 4-ամյակը: Կայքի հետ հեռախոսազրույցում Թինան մանրամասներ պատմեց փոքրիկի ծննդյան տարեդարձի մասին :

«Այնպես ստացվեց, որ այս օրերին հյուրախաղերի եմ Մոսկվայում, ու քանի որ գիտեի, որ երեխայի ծննդյան օրը Երևանում չեմ լինելու, մկնիկիս էլ հետս եմ բերել: Անցած տարի այս օրերին Սոչիում էի.  հյուրախաղերի ու  պարային մրցումների էի ու երեխայի տարեդարձը նշեցինք միայն իմ վերադառնալուց հետո՝ ուշացումով: Դրա համար էլ այս անգամ որոշեցի հետս վերցնել Կամիլլային, ու հենց Մոսկվայում էլ նշեցինք նրա տարեդարձը»:

Ու չնայած մեր հեռախոսազանգի առիթը Կամիլլայի տարեդարձն էր, չէինք կարող շրջանցել նաև Թինա Քեյի ընտանեկան կյանքին վերաբերող խոսակցությունները, համաձայն որոնց՝ հայտնի ակրոբատուհու ներընտանեկան կյանքում տարաձայնություններ կան, և զույգը պատրաստվում է ամուսնալուծվել: Թինան հերքեց այս լուրերը՝ ասելով, որ իր ընտանիքում ամեն ինչ լավ է և այս պահին էլ իր ամուսինն իր ու իր աղջկա հետ է Մոսկվայում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее