▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թինա Կանդելակին կոտլետ է պատրաստում Սևանի խեցգետնի մսով

Հայազգի հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել` գրելով, որ  սիրում է կոտլետ պատրաստել՝ Սևանի խեցգետնի մսից։

«Ահա այս կերակրատեսակը սիրում եմ պատրաստել և ուտել։ Կոտլետներ՝ Սևանի խեցգետնի մսից: Կկիսվեմ բաղադրատոմսով միայն 15 հազար հավանություն ստանալուց հետո»։

Ավելի ուշ  հաղորդավարուհին հավատարիմ է մնացել խոստմանը և մանրամասնել է, թե ինչպես է պետք է այն պատրաստել.

«Չնայած թվացյալ դժվարությանը, սեւանյան խեցգետիններ պատրաստելը շատ հեշտ է։ Ես լվանում եմ դրանք հոսող ջրի տակ, մաքրում եմ, կտրատում եւ տապակում բուսական յուղի մեջ։ Ապա դնում եմ լավաշի վրա, ավելացնում սոյայի սոուս, սոխ եւ տաքդեղ։ Ինչպես տեսնում եք, ոչ մի կախարդանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее