▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիկին Վարդանյան, դուրս կշպռտեմ քեզ էս դահլիճից․․․Ալեն Սիմոնյան

Տիկին Վարդանյան, դուրս կշպռտեմ քեզ էս դահլիճից․․․Ալեն Սիմոնյան

Դիտեք նաև՝

«Տիկին Վարդանյան, «դու»-ով կգնաս քո ղեկավարի հետ կխոսաս։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ «դու»-ով չխոսաս, եղա՞վ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորի Քրիստինե Վարդանյանին:

«Նստի՛ տեղդ, չափերիդ մեջ մնա, դուրս կշպրտեմ քեզ էս դահլիճից, դուրս կշպրտեմ քեզ։ Ասում եմ՝ դուրս կշպրտեմ, նստի՛ տեղդ:

Ես մինչև իշխանության ունենալն էլ եմ քո հետ այդպես խոսացել ու քո շեֆերի հետ եմ այդպես խոսացել»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ դահլիճում աղմուկ ու բղավոցներ լսվեցին, ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկումներին և դիմելով ընդդիմությանը՝ ասել էր. «Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը», ինչից հետո էլ ԱԺ-ում լարված իրավիճակ էր ստեղծվել։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее