▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տիգրան Տեր-Մարգարյանը դեռ պաշտոնանկ չի արվել»․ Սուրեն Սուրենյանց

 

Թարմացված. Քիչ առաջ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեկ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով  քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է, ով անձամբ բռնություն էր կիրառել իրեն քննադատության ենթարկած ակտիվիստ Արթուր Չախոյանի նկատմամբ։ Նշվում է, որ մեղադրանք է  առաջադրվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։

«Հարուցված գործի շջանակներում մեղադրանք է առաջադրվել  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին»,- գրել է «Հրապարակ»-ը։

168.am-ի տեղեկություններով էլ՝ ՔԿ-ի մատնանշած 4 անձանցից մեկը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն է:

Խափանման միջոց որևէ անձի նկատմամբ ընտրված չէ:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Անցել է մեկ օր, բայց Նոր Նորքի համայնքապետը դեռ պաշտոնանկ չի արվել, քրեաիրավական գնահատական չի տրվել նրա արարքին։ Եվ ուրեմն, մեր պահանջը մնում է ուժի մեջ։ Տիգրան Տեր-Մարգարյանը պետք է պաշտոնանկ արվի»։

Հավելենք, որ բլոգեր Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան գրառումով հետևյալն է տեղեկացրել․ «Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Իրավական ֆարսը շարունակվում է։
Ակնհայտ հանցագործության համար անձինք ո՛չ կանչվել են, ո՛չ վերջիններիս հետ կոնկրետ քննչական-դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։
Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее