▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ուրիխանյանը ներել է շորթման մեջ մեղադրվող «Analitik.am» կայքի տնօրենին

armtimes.com-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական երկրորդ նիստը:

Ինչպես նախորդ նիստին այս նիստին եւս դատարան չէր եկել գործով առանցքային տուժող ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս դատարան դիմում էր ուղարկել, որում նշում էր, որ ներել է «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին ե տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի: Նա նաեւ նշել էր, որ չի ցանկանում ներկա գտնվել սույն նիստերին:

«Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее