Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի միանգամից 2 անվանակարգում: Այս մասին հայտնում է «Գրեմմի»-ի պաշտոնական կայքը: Նրա «Ռեքֆիեմը» ներկայացվել է «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում:
Նրա պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը նույնպես «Գրեմմի»-ի է հավակնում է: Նա էլ հայտնվել է «Լավագույն պրոդյուսեր դասական ոճում» անվանակարգում:
Մրցանակաբաշխությունը կայանալու է 2018 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում: