▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Համասյանը` հեղինակավոր ECHO Jazz Awards 2016-ի հաղթող

 

Panarmenian.net-ը գրում է. Հայտնի դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հայտնի ամերիկացի ջազ-դաշնակահար Բրեդ Մելդաուի և Ջեյսմ Ֆարմի ջազ քառյակի հետ միասին ECHO Jazz Awards 2016 հեղինակավոր մրցանակի հաղթող է ճանաչվել:

Տիգրան Համասյանն արժանացել է «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) մրցանակին Mockroot ալբոմի համար: Ալբոմում ներառված են ինչպես Համասյանի ստեղծագործությունները, այնպես էլ հայկական ժողովրդական երաժշտություն նրա գործիքավորմամբ:

Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards 2016 մրցանակը հավասարազոր է ԱՄՆ-ում կազմակերպվող «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությանը: Ակադեմիան ECHO Jazz Awards 2016 մրցանակաբաշխությունն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի, իսկ ECHO Classic awards-ը` 1994-ից: ECHO Jazz մրցանակը շնորհվում է 2010-ից:

ECHO Jazz Awards 2016 պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին Համբուրգում: 

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее