▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Աթանեսյանը այլեւս չի ներկայացնի Վլադիմիր Գասպարյանի շահերը. հարձակման հետեւանքը

 

 Օրեր առաջ փաստաբանների կողմից հարձակման ենթարկած  փաստաբան  Տիգրան Աթանեսյանը այլեւս չի ներկայացնի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շահերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աթանեսյանը. նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Վերջին օրերին իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետեւանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, որի շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում: Փաստաբանների պալատում առկա բացասական երեւույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ. Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ եւ պարոն Վ. Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее