▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկությունը, թե «Մուսալեռ» ռեստորանում հանդիպել են Վստրեչի Ապերը, Դոն Պիպոն ու Գոռ Վարդանյանը, սուտ է. լուրը հերթական զառանցանքն է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Meganews.am էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկություն էր տարածել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանի և հանրությանը հայտնի Վստրեչի Ապերի՝ իբրև թե հանդիպման մասին, որը տեղի է ունեցել «Մուսալեռ» ռեստորանային համալիրում՝ Արթուր Ասատրյանի, հանրությանը ավելի շատ հայտնի Դոն Պիպոյի կազմակերպած խնջույքի ժամանակ։ Նշված լրատվամիջոցը, հղում անելով իր «լավատեղյակ» աղբյուրին կամ աղբյուրներին, տեղեկացրել է, որ Գ . Վարդանյանը դիմել է Վստրեչի Ապերին, որպեսզի ինչ-որ հարցերում վերջինս իրեն սատարի։

Մեր  տեղեկություններով՝ այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, «Վստրեչի Ապեր» մականվամբ Ա. Վարդանյանը ոչ մի մտերիմ ու անձնական հարաբերություններ չի ունեցել և չունի Գոռ Վարդանյանի հետ և այդ տեղեկությունները հերթական զառանցանքներն են՝ ուղղված թե Գ. Վարդանյանի, թե Վստրեչի Ապերի և թե Դոն Պիպոյի հասցեին։ Ա. Վարդանյանը անգամ չի եղել նշված լրատվամիջոցի հայտնած ռեստորանային համալիրում, հետևաբար, եթե մարդը այնտեղ չի եղել, ի՞նչ հանդիպման ու հարցեր քննարկելու մասին կարող է խոսք լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее