▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ճիշտ չէ. Պիպոյան

***

Հաշվի առնելով, որ սահմանային անցակետերում լրագրողներ չկան և ով ինչ ցանկանա, կարող է ասել, տեղեկացնեմ, որ տեղեկությունը, թե բնականոն երթևեկությունը սահմանային կետերում վերականգնվել է, ըստ ցուցարարների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա մասնավորապես, նշել է. «Երթևեկությունը եղել է փակ բացառապես բեռնատարների համար ու շարունակում է մնալ փակ մինչև հիմա, իսկ մարդատարների համար երթևեկությունը փակ չի էլ եղել և ցուցարարները այն փակելու միտում չեն էլ ունեցել»։

Ավելի վաղ Asekose․am–ը հայտնել էր, որ երեկ բեռնատարների վարորդները փակել են Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները։

Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։

Նշենք, որ վարորդներն երեկ բողոքի ակցիա են իրականացրել, սակայն Կառավարությունից, ԱԳՆ–ից եւ ՀՀ–ում ՌԴ դեսպանատնից իրենց հարցերի պատասխանները չեն ստացել եւ որոշել են դիմել այս ծայրահեղ քայլին։

***

Երեկ Գյումրիում ծավալված իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ Հայաստանի ուշադրությունը

գամված էր քաղաքապետի ձերբակալման օպերացիայի վրա, երբ քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, խախտելով անմեղության կանխավարկածը, արդեն ոչ միայն ստանձնել էին դատարանի դեր, այլև փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված, աչքս ընկավ էկոնոմիկայի նախարարի գրառումը՝ հենց այդ թեմայով՝ բոցաշունչ ու քաղաքական, իրեն հատուկ մտքերի ձևակերպմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակամա ֆիքսեցի այն հանգամանքը, որ նույն այդ օրն էլ ստվերվել էր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ակցիան, որի հասցեատերը հենց այդ սուբյեկտն է։

Հայաստանի բեռնափոխադրողները կանգնած են լրջագույն ճգնաժամի առաջ։ Ռուսաստան մուտքի նոր կանոններով նրանց սահմանափակել են տարեկան ընդամենը 90 օրով, ինչի հետևանքով տասնյակ վարորդներ արդեն ստացել են երկարաժամկետ մուտքի արգելքներ։ Վերին Լարսի մշտական խցանումներն այս սահմանափակումը վեր են ածել կործանարար պատժի թե՛ վարորդների, թե՛ արտահանողների համար։

Վարորդները մի քանի անգամ բողոքել են՝ կառավարության շենքի դիմաց, քայլերթելով դեսպանատների ուղղությամբ, իսկ երեկ, որպես բողոքի ակցիա` փակելով դեպի Վրաստան տանող ճանապարհները։ Նրանց պահանջը պարզ է․ Հայաստանը պետք է հասնի այն պայմանավորվածությանը, ինչը հաջողվել է Ղազախստանին՝ բացառել բեռնափոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Փաստացի ոչինչ։ Խոսվում է «բարձր մակարդակով բանակցությունների» մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել «սև ցուցակներում», բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը՝ կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։

Այս ամենը ցույց է տալիս, որ բեռնափոխադրողների ճգնաժամը վաղուց այլևս ոլորտային հարց չէ։ Դա դարձել է պետական կառավարման ունակության փորձաքար։ Իսկ այս փորձաքարը ցավոք արձանագրում է անգործունակություն, անկազմակերպվածություն և ոչ կոմպետենտություն։

Այնպես որ, մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով ու ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ։ Սա է մեր երկրի իրական դեմքը այս իշխանության օրոք»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее