▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թեւոսիկի եղբոր սպանության գործով Իսոն դատապարտվեց 25 տարվա ազատազրկման

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հրապարակվեց Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թեւոսիկ» հայտնի Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը, հայտնում է armtimes.com-ը։

Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Դատավճռով նա մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ այս գործով դատավճիռը պետք է հրապարակվեր դեռեւս հունիսի 22-ին, սակայն դատավորն անսպասելի որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Նման որոշում դատավորը կայացրեց նաեւ երկրորդ անգամ՝ այդպես էլ չհրապարակելով սույն գործով դատավճիռը:

Մեղադրող դատախազը Իսրայել Սարգսյանի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее