«Տեսնում եմ, որ կա հսկայական հասարակական պահանջ՝ վերջ դնելու Սորոսի գրասենյակների գործունեությանը Հայաստանում»,- Վարդենիսում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Առաջինը՝ մենք համոզված ենք, որ դրան պետք է վերջ տալ։ Երկրորդ՝ անհնար է նման հանրային պահանջը չբավարարել։ Ուղղակի պետք է գտնենք իրավական ճանապարհ, և դա շատ արագ ենք անելու։ Եթե իրավական ճանապարհը թույլ չտա, ուրեմն շատ արագ գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կմտցնենք։ Այդ գրասենյակների քայքայիչ գործունեության հետևանքները չափազանց ծանր եղան Հայաստանի համար», - նկատեց նախագահ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դիտեք նաև`